Նոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվում. «Ժողովուրդ»          Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար. «Ժողովուրդ»       Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»    

15 հուն 2026 09:40

Նոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվում. «Ժողովուրդ»

 Նոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է մի նախագիծ, որով նախատեսվում է միավորել աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները՝ ստեղծելով մեկ միասնական կառույց։ Ըստ նույն աղբյուրների՝ միավորման դեպքում Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։

Նախաձեռնությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով, համակարգի ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել․ աշխատակիցները այն դիտարկում են ոչ թե կառավարման բարեփոխում, այլ իշխանության կենտրոնացման փորձ կամ նոր մեգանախարարության ստեղծում։ Քննադատները նշում են, որ Թորոսյանի շուրջ արդեն իսկ առկա է բարձր անվստահություն, քանի որ նրա պաշտոնավարման օրոք տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, որոնք հիմա տարբեր դրվագներով քննվում են իրավապահ մարմիններում. թերևս ամենախոշորը՝ քովիդի գործն է, որի մի մասը դատարան է ուղարկվել, մի մասով դեռ նախաքննություն է ընթանում: Կարճ ասած, նրա ղեկավարությամբ նախորդ գործընթացները հասարակության մեջ մնացել են կասկածահարույց, վիճահարույց։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հաստատում նախագծի վերաբերյալ չկարողացավ ստանալ՝ թեև գործադրեցինք բավարար ջանքեր»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 15․ 01․ 26 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր