Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար          Քասախում «ՎԱԶ 2107»-ը բшխվել է «Առողջ այգու» պարսպին, վիրшվորներ կան       Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան    

15 հուն 2026 10:25

Ձևական փաստաթուղթ, որն իրավական պարտավորություններ չի առաջացնում․ «Հրապարակ»

Ձևական փաստաթուղթ, որն իրավական պարտավորություններ չի առաջացնում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Ըստ քաղաքական շրջանակների՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների տարածած հայտարարությունը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակի վերաբերյալ, իրականում ձեւական փաստաթուղթ է, որը հերթական արտաքին աջակցությունն է ՀՀ իշխանություններին՝ ընտրություններից առաջ։

Այն իրավական պարտավորություն չի առաջացում կողմերից որեւէ մեկի համար, եւ դրանով ամեն բան ասված է։ Հայտարարության հենց նախաբանում նշված է այդ մասին․ «Այս շրջանակը չի առաջացնում եւ միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար»։ Ընդունենք, որ ճիշտ են իշխանականները, այս տեքստը մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը չի վնասում, սակայն կա՞ արդյոք երաշխիք, որ գետնի վրա իրագործելու ժամանակ էլ կողմերը հավատարիմ են մնալու այդ տեքստին, որը, ինչպես նշեցինք, իրավական պարտավորություններ չի առաջացնում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր