Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի «Երևան-կենտրոն» ՔԿՀ          Եթե այդքան լուրջ պատճառ չլիներ՝ Հայկ Սարգսանը ցուցակում կլիներ       Մինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրության իսկությունը    

16 հուն 2026 12:28

Լարված իրավիճակ է ԱԺ-ում, ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին հեռացրել են շենքից

Լարված իրավիճակ է ԱԺ-ում, ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին հեռացրել են շենքից«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու համար անցագրեր էր տրամադրել «Ժողովուրդ» կայքի լրագրողներին։ Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թույլ տվեց նրանց մասնակցել հանձնաժողովի նիստի աշխատանքներին, սակայն արդեն 2 հարցի քննարկումից հետո՝ նրանց խնդրեց դուս գալ դահլիճից։ 

«Դուրս եկեք, եթե որպես լրագրող եք ներկա, չեք կարող այստեղ լինել, դուրս»,-ասաց Քոչարյանը։  

Դիտարկմանը, թե որպես քաղաքացի են ներկա՝ Քոչարյանն էլ պնդեց, որ եթե որպես քաղաքացի են այստեղ, ուրեմն բոլորը կարող են մտնել։

Լրագրողների պնդումներից հետո, որ դա խտրական վերաբերմունք է՝ Քոչարյանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց։ 

Այնուհետև լարված իրավիճակ ստեղծվեց. ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նույնպես պնդեց, որ լրագրողները չեն կարող գտնվել նիստերի դահլիճում։ «Ժողովուրդ» թերթը ներկայացնում Քնար Մանուկյանը հայտարարեց, որ իրեն հավատարմագրումից զրկելու համար դատարանում հաղթել է, սակայն Առաքելյանը նշեց, որ դա մանիպուլյացիա է։

«Դուք Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, և Ձեր որոշման համար պատասխան եք տալու»,- հայտարարեցին լրագրողները, իսկ Առաքելյանն էլ պահանջեց, որ  լրագրողները հեռանան ԱԺ շենքից։ 

ՊՊԾ աշխատակիցները դուրս հրավիրեցին լրագրողներին, փորձելով բռնի ուժով հեռացնել ԱԺ-ից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր