Կյանքից հեռացել է Զառա Արամյանը          Պատրաստ են հարվածել ամերիկյան ռազմական բազաներին, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ       Դանիան փոքրիկ երկիր է՝ փոքրիկ տնտեսությամբ, փոքրիկ բանակով, ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան    

17 հուն 2026 15:19

Պատրաստ են հարվածել ամերիկյան ռազմական բազաներին, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ

Պատրաստ են հարվածել ամերիկյան ռազմական բազաներին, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմԻրաքում իրանամետ «Քաթաիբ Հըզբոլլահի» ավագ հրամանատար Աբու Թալիբ ալ-Սաիդին «Շաֆաք Նյուզ»-ին հայտարարել է, որ «դիմադրության» հրթիռները և անօդաչու թռչող սարքերը պատրաստ են հարվածել ամերիկյան ռազմական բազաներին Իրաքում և ամբողջ տարածաշրջանում, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ։ «Մեր ձեռքերը մեր զենքերի վրա են»։

Նա նշել է, որ «Քաթաիբ Հըզբոլլահը» ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև հակամարտության մաս է կազմում և չի մնա չեզոք։

Զինվորականն ասել է, որ խումբը նախկինում ձեռնպահ է մնացել Իրանի դեմ ԱՄՆ-ի 12-օրյա պատերազմի ընթացքում մասնակցելուց՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ցուցումներից հետո։ «Սակայն այժմ իրավիճակը բոլորովին այլ է», - հավելել է նա՝ խմբի ներկայիս պատրաստվածությունը բնութագրելով «շատ բարձր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր