Պուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս չունի Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ հանդիպելու որևէ անմիջական ծրագիր, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել շփումներ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ռոդրիգեսը նախկինում հայտարարել էր, որ Վենեսուելան իրավունք ունի զարգացնել հարաբերությունները բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի և Իրանի։ Նա նշել էր, որ հարավամերիկյան երկիրը կզարգացնի հարաբերություններն աշխարհի ժողովուրդների հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։
