Երևանում թալшնել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի՝ Էրիկ Շահբազյանի տունը
Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։ Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Այս պահին դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները սպասում են մինչև դեպքի վայր կժամանեն քննիչները ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Ֆոտոլագրողը հայտնում է, որ թալանել 7-րդ փողոցի թիվ 17 տունը, որը պատկանում է հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա» մականվամբ Էրիկ Շահբազյանին և նա Հանրապետությունից բացակայում է, իսկ գողը կամ գողերը տուն մտել են բակի կողմից, տակն ու վրա են արել ամբողջ տունը հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը և այնտեղ եղած ողջ պարունակությունը հափշտակել են։
Տանը կան նաև 2 մեծ շներ, սակայն նրանք ոչինչ չեն կարողացել անել, քանի որ ստահակը կամ ստահակները տուն են մտել բակի կողմից։
