Մարտի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով անչափահասին նստեցրել է ավտոմեքենան, տեղափոխել այլ վայր ու սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել       «Opel»-ը բшխվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային, կան վիրшվորներ    

23 հուն 2026 11:43

Ուզում ենք բաժին ունենալ այս հանքանյութերով և ռեսուրսներով հարուստ տարածքի հարստությունից, որը մենք պաշտպանում ենք

Ուզում ենք բաժին ունենալ այս հանքանյութերով և ռեսուրսներով հարուստ տարածքի հարստությունից, որը մենք պաշտպանում ենքԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը և, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը` Newsmax-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Նախ, մենք ուզում ենք բաժին ունենալ այս հանքանյութերով և ռեսուրսներով հարուստ տարածքի հարստությունից, որը մենք պաշտպանում ենք», - նշել է Վենսը։

Վենսի խոսքով՝ կղզու անվտանգությունն ապահովում է ոչ թե Դանիան, այլ Միացյալ Նահանգների ուժը։

«Սա կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Արկտիկայի նկատմամբ վերահսկողության բացակայության դեպքում մեր ամբողջ հրթիռային պաշտպանության համակարգը կանկայունանա», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր