Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը, կա 1 զnh          Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին       Եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և իր արած հայտարարությունը չապացուցի, ուրեմն uտոր և uրիկա է    

23 հուն 2026 16:40

Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին

Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտինՈւկրաինան փորձում է ազդել Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա՝ գիտակցելով, որ երկրի ներկայիս կառավարությունը թույլ չի տա նրան միանալ Եվրամիությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքները՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Այս հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովը շրջանառության մեջ դրեց Ուկրաինայի համար «ճանապարհային քարտեզ», որով կոչ էր արվում մինչև 2027 թվականն անդամակցել համայնքային միությանը։

«Ես կարծում եմ, որ առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին», - ասել է Օրբանը։

«Մենք չենք ուզում, որ նրանք միանան ԵՄ-ին», - ընդգծել է Հունգարիայի վարչապետը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով է Կիևը հետաքրքրված ընդդիմության հաղթանակով և փորձում է միջամտել Բուդապեշտի ներքին գործերին։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն, նախատեսված են ապրիլի 12-ին: Օրբանի «Ֆիդես-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը մրցում է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հետ: Դրա առաջնորդը՝ նախկին կառավարության պաշտոնյա Պետեր Մագյարը, վայելում է ԵՄ առաջնորդների և Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության աջակցությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր