Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ       Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում    

23 հուն 2026 20:42

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կողմերը մտահոգված են՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կողմերը մտահոգված են՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվելԳևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց երեք ամսով։

Նշենք, որ այսօր Երևանի քրեական դատարանում տեղի ունեցավ Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի ու նրա ոստիկան ընկերոջ Կարեն Աբրահամյանի սպանության գործով առաջին դատական նիստը։

Տուժող կողմից Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հայրը ելույթ ունեցավ՝ մտահոգություն հայտնելով, որ գործընթացը շատ արագ է կատարվել, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել և, ըստ նրա,  իրավական որակումները սխալ են տրվել։

Քրեական գործը դատարան ստացվել է հունվարի 12-ին։ Նույն օրը 28 փաթեթ իրեղեն ապացույցի հետ այն հանձնվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Մուշեղ Արամյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր