Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

26 հուն 2026 09:40

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով, սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով, սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերինԵրևան քաղաքում հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։

Հանրապետության տարածքում հունվարի 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք։ Հունվարի 25-29-ը առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր