Այսօրվանից սկսվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին շաբաթապահքը՝ Առաջավորաց պահքը, որն է խորհուրդը          Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած շաբաթվա ընթացքում    

26 հուն 2026 02:30

Այսօրվանից սկսվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին շաբաթապահքը՝ Առաջավորաց պահքը, որն է խորհուրդը

Այսօրվանից սկսվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին շաբաթապահքը՝ Առաջավորաց պահքը, որն է խորհուրդըԱռաջավորաց պահքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: 

Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Հայ եկեղեցական ավանդության համաձայն, այս շաբաթապահքը հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախքան քրիստոնեության դարձի եկած hայոց Տրդատ արքային, hայոց ավագանուն ու ողջ ժողովրդին մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում էլ պատվիրում պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության: Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն ընդհանրապես ոչինչ չէին ուտում, կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն, բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղր, և տարբերակում մտավ պահքի և ծոմի միջև. ծոմը պահքի ավելի խիստ տեսակն է:  

Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնվում է հավատացյալի կամքին: Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: 

Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը նշվում է Սուրբ Սարգսի տոնը: Պահքից դուրս գալու համար կարևոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին և հաղորդություն սատանալ:

Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում: Եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս. ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու ողջ հայ ժողովուրդը ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր