Մարտի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Mercedes»-ը հայտնվել է ջրատարում, 4 վիրավորներից 3-ին, որոնցից 2-ը անչափահասներ են, ջրից են դուրս բերել       Մենք չենք հանձնվի, քանի դեռ դուք չեք զղջացել այս սխալ հաշվարկի համար․ Լարիջանին՝ Թրամփին    

26 հուն 2026 14:14

Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ

Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի կայքում: 

«Պետքարտուղարը բարձր է գնահատել Իրաքի կառավարության նախաձեռնությունն ու առաջնորդությունը՝ Սիրիայի հյուսիս-արևելքում վերջերս տեղի ունեցած անկայունությունից հետո Իսլամական պետության ահաբեկիչների Իրաքում անվտանգ վայրեր տեղափոխման և կալանավորման գործընթացն արագացնելու հարցում: Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են երկրների կողմից Իրաքում գտնվող իրենց քաղաքացիների արագ վերադարձնելու և նրանց արդարադատության առջև կանգնեցնելու ուղղությամբ շարունակական դիվանագիտական ​​ջանքերը:

Պետքարտուղարը և վարչապետը նաև քննարկել են Իրաքում կառավարություն ձևավորելու վերաբերյալ ընթացիկ խորհրդակցություններն՝ ընդգծելով իրենց համատեղ հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրաքը կարողանա լիովին իրացնել իր ներուժը որպես Մերձավոր Արևելքում կայունության, բարգավաճման և անվտանգության ուժ: Պետքարտուղարն ընդգծել է, որ Իրանի կողմից վերահսկվող կառավարությունը չի կարող հաջողությամբ Իրաքի սեփական շահերը դնել առաջին տեղում, Իրաքին հեռու պահել տարածաշրջանային հակամարտություններից կամ առաջ մղել Միացյալ Նահանգների և Իրաքի միջև փոխշահավետ գործընկերությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր