Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք          Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ, կան վիրավnրներ       Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը    

27 հուն 2026 10:00

Արցախի թեմի առաջնորդի հարցը ֆորմալ ներկայացվել է քննարկման․ «Հրապարակ»

Արցախի թեմի առաջնորդի հարցը ֆորմալ ներկայացվել է քննարկման․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Արցախի թեմի տիրադավ առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի կողմն անցած եւ Վեհափառի հրաժարականը պահանջող Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հարցը կարծես մոտ է հանգուցալուծմանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահի պարտականությունները կատարող, ինչպես նաեւ՝ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը Մայր Աթոռում հանդիպում է ունեցել Վեհափառի հետ եւ փոխանցել արցախցիների մեծամասնության խնդրանք-կոչը՝ թեմի առաջնորդի փոփոխության մասին։ Նրան առաջարկել են այդ պահանջը ֆորմալ ձեւակերպել եւ նամակով ներկայացնել:

Ապա վստահեցրել են, որ անպայման հարցը կմտնի օրակարգ։ Արցախցիներն ակնկալում են, որ առաջիկայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովում թեմի տիրադավ առաջնորդը կզրկվի կարգավիճակից, եւ նրան տեղապահ կնշանակեն։ Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ եթե մյուս տիրադավների դեպքում էլ գրավոր ձեւակերպված պահանջներ լինեն` կարգալույծ կամ պաշտոնանկ անելու, դրանք եւս կքննարկվեն: Մասյացոտնի թեմի դեպքում, օրինակ, նման դիմում է եղել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր