Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը, վիրավnր կա          Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ կուսակցության նախագահ       Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել    

29 հուն 2026 12:12

Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեuիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերшզմի սկիզբ

Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեuիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերшզմի սկիզբԻրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ, և Թեհրանն անհապաղ կարձագանքի, գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին X-ում։

«Սահմանափակ հարվածը պատրանք է։ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն ցանկացած կետից և ցանկացած մակարդակով կհամարվի պատերազմի սկիզբ, և պատասխան միջոցառումները կլինեն անհապաղ: Իրանի պատասխանը կուղղվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի, ինչպես նաև այս ագրեսիան աջակցող ցանկացած երկրի դեմ»,-հավելել է Շամխանին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Իրանի ներկայացուցիչները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կհասնեն համաձայնության, որը կներառի միջուկային զենքից հրաժարվելը: Հակառակ դեպքում, նա սպառնացել էր Թեհրանին 2025 թվականի հունիսից շատ ավելի վատ հարձակումով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր