Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել․ «Հրապարակ»    

30 հուն 2026 11:36

Չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը

Չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումըՀիմնվելով այն փաստի վրա, որ Կանադան անիրավորեն, ապօրինաբարև համառորեն հրաժարվել է հավաստագրել Gulfstream 500, 600, 700 և 800 ինքնաթիռները, որոնք երբևէ արտադրված ամենամեծ և տեխնոլոգիապես ամենաառաջադեմ ինքնաթիռներից են, մենք այսուհետ չեղարկում ենք Bombardier Global Express-ների հավաստագրերը և Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը մինչև այն պահը, երբ Gulfstream մեծ ամերիկյան ընկերությունը լիովին հավաստագրվի, ինչպես պետք է լիներ տարիներ առաջ, սոցիալական էջերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ավելին, Կանադան փաստացի արգելում է Gulfstream-ի արտադրանքի վաճառքը երկրում այս նույն հավաստագրման գործընթացի միջոցով։ Եթե որևէ պատճառով այս իրավիճակն անմիջապես չշտկվի, ես Կանադայից գանձելու եմ 50% մաքսատուրք Ամերիկայի Միացյալ Նահանգներ վաճառված բոլոր ինքնաթիռների համար», - նշել է Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր