Մարկո Ռուբիոն Հունգարիայի և Սլովակիայի հետ կքննարկի ռուսական էներգառեսուրսների ներմուծման դադարեցումը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մտադիր է Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ քննարկել նրանց կողմից ռուսական էներգառեսուրսների ներմուծման դադարեցումը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Դե, մենք նրանց հետ կխոսենք այդ մասին։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Այո, ես չեմ մանրամասնի, թե ինչ ենք խոսելու այդ հանդիպումների ժամանակ։ Բայց, առաջին հերթին, դրանք երկրներ են, որոնք շատ ուժեղ աջակցում են մեզ, ակտիվորեն համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, սերտորեն աշխատում են մեզ հետ»,-հավելել Է ԱՄՆ պետքարտուղարը։
