Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ          «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը       Արտակարգ դեպք՝ Երևանում, Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel»-ում    

16 փետ 2026 10:40

Արտակարգ դեպք՝ Երևանում, Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel»-ում

Արտակարգ դեպք՝ Երևանում, Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel»-ումԱյսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տուժածներ չկան, և մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վրեժ Կ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր