Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն          Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Opel»-ում, այն դարձել է ոչ շահագործելի       Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը    

17 դեկ 2025 18:14

Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Opel»-ում, այն դարձել է ոչ շահագործելի

Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Opel»-ում, այն դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, վարորդը՝ Երևանի բնակիչ 77-ամյա Գ․ Գևորգյանը, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանը, պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Վարդան Բարսեղյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր