Տեսանյութ.Նարեկ Կարապետյանին «Նարեկ» են նվիրել որպես օրհնություն          Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա       Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար    

19 փետ 2026 20:09

ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում՝ հրդեհի բռնկումով

ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյnւն է տեղի ունեցել մեքենայում՝ հրդեհի բռնկումովԱյսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, որից հետո հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում, ելնելով քաղաքացիների և վարորդների անվտանգությունից, գնդի հրամանատար Ա. Իսախանյանի հանձնարարականով երթևեկությունը Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան մոտից դեպի Հաղթանակ կամուրջ ժամանակավորապես դադարեցվել է, մինչև հրշեջների աշխատանքի ավարտը։

Այս պահին պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր