Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

14 դեկ 2025 12:00

Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում

Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբումԱյսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 34/1 շենքի մոտակայքի շենքերից մեկի 4-րդ կամ 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանը և Մհեր Վարդանյանը։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 42 շենքի թիվ 23 բնակարանի պատշգամբում։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Պատշգամբում այրվել է շինարարական աղբ՝ 1,5 խմ և մասամբ ջերմահարվել օդորակիչը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ» ընկերությունների և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ առնչություն չունի, քանի որ նշված բնակարանը չի գազամատակարարվում։

Դեպքի վայր են ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր