Ապրիլի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հաստատվել է «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ցուցկը       Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը    

23 փետ 2026 19:02

Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի դպրոցներից մեկում ռnւմբ է տեղադրվել

Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի դպրոցներից մեկում ռnւմբ է տեղադրվելԱյսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայր են ժամանել համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները, ովքեր ուսուցչական անձնակազմի հետ իրականացրել են տարհանում։

Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է։ 

Իրավապահները պարզել են ահազանգի հեղինակի ինքնությունը։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր