Վիճաբանություն, ծեծկռտուք Արագածոտնի մարզում, կան վիրավnրներ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, որոշ երկրներում կան ոչ բարեկամ էլիտաներ    

23 օգոս 2025 11:44

Վիճաբանություն, ծեծկռտուք Արագածոտնի մարզում, կան վիրավnրներ

Վիճաբանություն, ծեծկռտուք Արագածոտնի մարզում, կան վիրավnրներ Երեկ՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել, որ Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Մինչ համայնքային ոստիկանները ու պարեկները կճշտեին դեպքի վայրը, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Ապարանի բաժին և հայտնում են, որ «Աջ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ քաղաքացիների կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ 10 րոպե անց «Ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերք, հետույքի ձախ կեսի կտրած-ծակած վերք» նախնական ախտորոշմամբ դարձյալ քաղաքացիների ուղեկցությամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Արագածոտնի մարզի բնակիչ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Նիկոլո Ա․-ն է և 33-ամյա Ջիվան Ա․-ն։

Որոշ ժամանակ անց «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել։

Ապարանի համայնքային ոստիկանները ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 19։00-ի սահմաններում Ռյա Թազա գյուղից դեպի Շենկանի գյուղ տանող ճանապարհահատվածում Ջիվան Ա․-ն, Նիկոլո Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Ազիզ Հ․-ն և 18-ամյա Օմար Հ․-ն միմյանց հետ վիճաբանել են կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ Օմար Հ․-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Ջիվան Ա․-ի և Նիկոլո Ա․-ին։

Իրավապահները պարզել են նաև, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Օմար Հ․-ն է, ով եղել է ծեծված։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ համայնքային ոստիկանները ու պարեկները, հետո նրանց միացած քննիչները աշխատում էին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ, չէին կարողանում հստակ պարզել դեպքի վայրը, դեպքի հանգամանքները ու մոլորվածի նման փորձում էին ցույց տային, թե իբրև աշխատում են, մինչդեռ օպերատիվ տեղեկությունները ստացվել էր ոստիկանության Ապարանի բաժնում։

Օպերատիվ են աշխատել Ապարանի ոստիկանները, պարեկներն ու քննիչները և միայն ժամեր անց, երբ արդեն պարզվել է վիրավորների ինքնությունը, դեպքի հանգամանքները քրեական վարչությունից ժամանում են օպերները ու փորձում համայնքային ոստիկանների ու պարեկների աշխատանքը վերագրել իրենց։ Ի դեպ Արագածոտնի մարզում քրեական հանցագործությունների կանխման և նախականխման ուղղությամբ տեղի քրեական ոստիկանները տեղում դոփում են, ինչի պատճառով էլ մարզի բնակչության կողմից ավելի շատ գնահատվում է համայնքային ոստիկանների ու պարեկների աշխատանքը։ 

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Ապարան» բժշկական կենտրոնի մոտ իրավիճակը մի պահ լարվել էր, քանի որ վիրավորների հարազատները ու բարեկամաները բորբոքված էին ու միայն համայնքային ոստիկանների ու պարեկների շնորհիվ է, որ կրքերը կարճ ժամանակում հանդարտվեց և իրավիճակը վերահսկվեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր