Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է          Ներգաղթային վիզայի դիմորդները ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից, պետք է անցնեն բժշկական հետազոտություն       Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը կազմել է 2-3 բալ    

24 փետ 2026 12:07

Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է

Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է։

«Ամերիկյան զինված ուժերը բերված են 100 տոկոսանոց պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի։
Ինչ վերաբերում է Թրամփին, ապա վերջնական որոշումը իրենն է, սակայն նա դեռևս հապաղում է:

Այստեղ, կարծում եմ, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել՝ երկու ռազմավարական խնդիր լուծելու համար։ Առաջինը կայանում է նրանում, որ նա պետք է ձևավորի համապատասխան հասարակական ընկալում և աջակցություն, որի արդյունքում միայն կարողանա դիմել գործողությունների։ Նա պետք է ցույց տա, որ բանակցային բոլոր հնարավորությունները սպառված են, և այլևս հնարավոր չէ բանակցություններ վարել, ինչպես նաև առաջ մղի այն թեզը, որ Իրանը չափազանց մոտ է միջուկային զենքի ձեռքբերմանը։

Երկրորդ կարևոր հանգամանքը պայմանավորված է ներքաղաքական ռիսկերի նվազեցմամբ։ Եթե ռազմական օպերացիան ունենա ծանր հետևանքներ ամերիկյան բանակի կամ զինվորականների համար, դա ուղղակի հարված կհասցնի Թրամփի և հանրապետականների վարկանիշին, ինչի արդյունքում հանրապետականները նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող են պարտություն կրել, և դեմոկրատները կարող են առաջ բերել իմպիչմենթի օրակարգը։ Այս պահին էլ Ներկայացուցիչների պալատում կա 3 իմպիչմենթի նախագիծ և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, նախորդ անգամվա օրինակով որոշ հանրապետակններ կրկին կարող են միանալ իմպիչմենտին:

Ավելին, նրա նախորդ նախագահության շրջանում դեմոկրատները նախաձեռնեցին իմպիչմենտի գործընթաց, ձևավորեցին հանրային ուժեղ ճնշում հանրապետականների նկատմամբ, ինչպես նաև ակտիվ քաղաքական և մեդիա արշավ ծավալեցին՝ գործընթացը հանրային օրակարգում պահելու համար, ինչի արդյունքում էլ շուրջ 1 տասնյակ հանրապետականներ միացան իմպիչմենտին:

Այսինքն Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու և մտածելու, սակայն ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր