Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 15-ի համար          Արման Թաթոյանը կանանց հետ է բանակցում ․ «Հրապարակ»       Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ»    

28 փետ 2026 12:34

Իրանը 30 բալիստիկ հրթիռ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ․ նոր մանրամասներ

Իրանը 30 բալիստիկ հրթիռ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ․ նոր մանրամասներԻրանը 30 բալիստիկ հրթիռ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ։

Իսրայելի բանակը հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։ 

Իրանական մամուլը հայտնում է Թեհրանում նոր պայթյունների մասին։

Իսրայելական ԶԼՄ-ները գրում են՝ սա համատեղ ամերիկա-իսրայելական օպերացիա է։

Նշվում է նաև, որ Իսրայելը փակել է իր օդային տարածքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Իրանի տարածքը։

Իրանը կոչ է անում իր քաղաքացիներին լքել ԱՄԷ-ն, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը և Հորդանանը՝ ամերիկյան բազաների ներկայության պատճառով։

Ըստ Netblocks-ի տվյալների՝ Իրանում գրեթե լիակատար անջատվել է ինտերնետ կապը՝ նվազելով մինչև նորմալ մակարդակի մոտ 4%-ի։

ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Չաբահարում և Քենարակում ԻՀՊԿ ռազմածովային և օդային բազաներին։

«12-րդ ալիքը» հաղորդել է Իսրայելի հյուսիսում պայթյունների մասին։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հաստատել է Իսրայելի ուղղությամբ արձակված երկրորդ համազարկը։

Իսրայելա-ամերիկյան գործողությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի իրանցի ժողովուրդը կարողանա իր ճակատագիրը իր ձեռքը վերցնել, ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր հատվածները՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և ահվազիները, թոթափեն բռնապետության լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան»։

Հարված է հասցվել Իրանի Իմամ Ալիի անվան հրթիռային բազային։ Հարվածների առաջին ալիքը ոչնչացրել է Իրանի Գերագույն դատարանը և Դատական ​​հաստատությունների կենտրոնը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր