Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած եք, ինչո՞ւ չեք ինքնահրկիզվում    

05 մար 2026 01:00

Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Մարտի 5-ի գիշերը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 5-ի ցերեկը, 6-ին և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 5-ին, 7-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր