Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ          Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 5-ի համար    

05 մար 2026 11:36

Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2011-2012 թվականներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 2018 թվականն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արտավազդ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

2 անշարժ գույք.
2 շարժական գույք.
1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
325 միլիոն 574 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր