ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նամակին          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 22-ի համար       Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 մար 2026 10:11

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Մարտի  8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 8-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր