Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները          Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը       Տեսանյութ.«Պայքարը շարունակվում է». մեկնարկել է ավանդական ջահերով երթը    

09 մար 2026 17:04

Իրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ

Իրանը ևս մեկ բալիuտիկ hրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբԻրանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի տարածքի ուղղությամբ, որը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը: Այդուհանդերձ, Թուրքիայի տարածքին կամ օդային տարածքին սպառնացող ցանկացած վտանգ կստանա վճռական և անհապաղ պատասխան»,- գրված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սա վերջին օրերին Իրանի կողմից իրականացված արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն է, որը կասեցվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր