Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների          Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան       Արտառոց դեպք Մալաթիա-Սեբաստիայում, դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոց    

18 մար 2026 12:12

Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան

Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվանԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիի մահվան: 

Այս մասին հաղորդում է իրանական Press-TV-ն:

Գործողությունը, որն ստացել է «Ճշմարիտ խոստում 4» անվանումը, դարձել է պատասխան գործողությունների 61-րդ ալիքը հակամարտության սկզբից ի վեր:

ԻՀՊԿ տվյալներով՝ Թել Ավիվի կենտրոնում խոցվել է ավելի քան 100 թիրախ, ներառյալ ռազմական և ուժային օբյեկտներ:

Կորպուսում ընդգծել են, որ հրթիռները հաղթահարել են Իսրայելի ՀՕՊ համակարգը առանց որևէ խոչընդոտի:

ԻՀՊԿ գնահատականներով՝ հարվածների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է հակառակորդի ավելի քան 230 զինծառայող:

Բացի Թել Ավիվից, հարձակման են ենթարկվել օբյեկտներ Երուսաղեմում, Հայֆայի նավահանգստում, Բեեր Շևայում և Նեգև անապատում: Միաժամանակ իրանական ուժերը հարվածներ են հասցրել Քաթարում, Բահրեյնում, ԱՄԷ-ում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին, նշել են գերատեսչությունում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր