Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

18 մար 2026 20:25

ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է

ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել էՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը չեղարկվել է: Այդ մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Հարգելի՛ երկրպագուներ,

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է:

Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հավելենք, որ մարտի 19-ին ժամը 11:00-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև ԶԼՄ-ների հավատարմագրումը:

Մարտի 19-ին Ժամը 12:00-ին էլ Armenia National Teams Հայաստանի հավաքականի պաշտոնական էջերում կհրապարակվի Հայաստանի հավաքական հրավիրված խաղացողների ցանկը»,-նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր