Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

19 մար 2026 13:45

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ էՌուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է, Իզվեստիա-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երկու խմբերն աշխատում են առանձին. օրակարգերը տարբեր են։ Արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը շարունակում է աշխատել։ Եռակողմ խումբը դադարի մեջ է»,- ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Ուկրաինայի հետ՝ գերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով։

«Այս ուղղությամբ աշխատանքները միանշանակ կշարունակվեն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հաջորդ բանակցությունների ժամանակ կբարձրացնի նոր հումանիտար փոխանակումների հարցը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների վերջին փոխանակումը՝ «500-ը 500-ի դիմաց» բանաձևով, տեղի է ունեցել մարտի 5-6-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր