Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ցեղասպան Ալիևը վիրավորում է հայ ժողովրդին, Փաշինյանը շնորհակալություն է հայտնում    

20 մար 2026 14:21

Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքումԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը լիովին բացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունը, նույնիսկ եթե Եվրոպայում էներգապաշարների ֆիզիկական պակաս լինի, որը կհանգեցնի էլեկտրաէներգիայի անջատումների։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ունենք հստակ նպատակ և հավատարիմ ենք մեր նպատակին։ Մենք շարունակելու ենք մեր էներգետիկ հատվածի վերափոխումը՝ այն փոխադրելով կանաչ և Եվրոպայում արտադրվող էներգիայի»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ավելի վաղ էներգետիկայի հարցերով եվրոպական կոմիսար Դան Յորգենսենը հայտարարել էր, որ ԵՄ երկրներն այլևս չպետք է գնեն ռուսական էներգապաշարների ոչ մի մոլեկուլ՝ անկախ հանգամանքներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր