Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր          Տեսանյութ. Եթե չես ուզում մի առավոտ արթնանաս ու տեսնես, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի», հունիսի 7-ին գնա ընտրության       Դատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնուն    

21 մար 2026 16:01

Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ

Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետԿարևոր է նախանշել կարմիր գծերը, որ մենք ունենք, մենք չենք համագործակցելու գործող իշխանության՝ ՔՊ-ի հետ, չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Մարությանը:

«Մենք քննարկումներ ունեցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ՝ մինչև ընտրությունները դաշինքներ կամ ինչ-որ կոալիցիաներ կազմելու մասին, բայց այնուամենայնիվ, մեր վարչությունը որոշում է ընդունել ու մենք մեր կուսակցությունով ենք գնում ընտրությունների»,- նշել է նա:

Մնացած ուժերի հետ կապված՝ օրինակ, Սամվել Կարապետյանի ուժի մասին, Հայկ Մարությանը նշեց, որ իրենց ուժի հետ ունեն շատ առանցքային տարաձայնություն:

«Մեր պետության զարգացումը մենք տեսնում ենք եվրոպական մոդելով, իրենք կարծում եմ՝ դա չեն տեսնում: Իրենց ուժը թող հայտարարի, որ տեսնում են մեր պետության զարգացումը եվրոպական ուղղով, դա կնշանակի, որ ամենամեծ տարաձայնությունը, որը մենք ունենք այս պահին գաղափարական՝ այլևս չի լինի, իսկ ավելի փոքր հարցերը կարելի է քննարկել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր