2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է          Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել       Հակոբ Ասլանյանին «ռադ արեցինք», բայց նենց արեցինք, որ թոշակը ստանա    

25 մար 2026 12:20

Հակոբ Ասլանյանին «ռադ արեցինք», բայց նենց արեցինք, որ թոշակը ստանա

Հակոբ Ասլանյանին «ռադ արեցինք», բայց նենց արեցինք, որ թոշակը ստանաԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի՝ անհայտ կորածների ծնողների հետ զրույցին, որի ընթացքում պատգամավորը ասել էր, թե «դիմացեք, 2 ամիս բան մնաց, հեսա Նիկոլին ու նրա ընկերներին ռադ կանենք կեթա»։

«Գիտեք, ինչը հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում և աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, աառաջարկություններ էր անում, ասում էր՝ սառեցնենք, ես բեղ պահեմ, ձև անենք, որ դուք ինձ չեք ճանաչում։ Գիտեք, մենք էլի այդպիսի դեպքեր ունեցել ենք մեր քաղաքական պատմության մեջ, ես վստահ եմ՝ էլի կունենանք այդպիսի դեպքեր, որ մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, իրենց թվում է՝ այդ իրենք են, աստղայինը տանում է, մտածում են լուրջ քաղաքական ապագա ունեն։ 
Կոնկրետ իր պարագայում ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք «ռադ արինք», բայց այնպես պահեցինք, որ թոշակի հարցը կլուծվի։ Այնուամենայնիվ, թոշակը կստանա՞ս, մի անհանգստացի, բայց այնուամենայնիվ, ամոթ է ձեզ հավաք պահեք, ձեր չափի մեջ պահեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ 
Հակոբ Ասլանյանը փորձեց տեղից արձագանքել, սակայն նրա սաստեց նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը՝ բղավելով. «Տեղից մի արձագանքեք, թե չէ ձեզ դահլիճից էլ ռադ կանենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր