Մայիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից սադրանք է կազմակերպվել․ Գոհար Մելոյան    

31 մար 2026 13:35

Երևանում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 տուժած

Երևանում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 տուժածԱյսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի  տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «Արտ Լանչ» սննդի կետի մուտքի մոտ։

Ըստ նախնական տեղեկությունների վիրավորների մեջ կա նաև վրաերթի ենթարկված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր