Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»          Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ       Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

31 մար 2026 23:36

Հայկական բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ

Հայկական բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակԱրաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ավտոհիդրոամբարձիչ տեղափոխող բեռնատարն Իրանի տարածքում հայտնվել է գնդակոծության տակ։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ հայ-իրանական սահմանի «Նորդուզ» անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա։ Արկի ընկնելու պահին բեռնատարը կայանված է եղել, վարորդը մեքենայում չի եղել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։

Վնասված և այրված բեռնարկղը երեկ տեղափոխվել է Երևան։ Այս պահին գնահատվում է պատճառված վնասը։
Լոգիստիկ ընկերության աղբյուրը Sputnik Արմենիային հայտնեց, որ սա առաջին նման դեպքն է, բայց չբացառեց նման միջադեպերի կրկնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր