Բшխվել են «Mercedes»-ը, «Volkswagen»-ը, «Ford»-ը, «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ «Գազել»-ը կողաշրջվել է, կան վիրшվորներ
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին, Մասիսի վարչական տարածքում բախվել են «Ford Transit», բեռնատար «Գազել», «Mercedes», «Volkswagen» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի գնդի պարեկները դուրս են եկել դեպքի վայրից։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Ford»-ի վարորդը, ով բախվել է նշված ավտոմեքեններին, ինչի հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է։
