Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն, կան վիրավnրներ          Մայիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

08 ապր 2026 12:53

Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի

Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ ԵկեղեցիՇուրջ 26 տարի Արագածոտնի թեմում ձեւավորված բարի ավանդույթի համաձայն Կրկնազատկի տոնին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը Մատենադարանից տեղափոխվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի՝ հերկրպագություն հավատացյալների եւ ուխտավորների։

Այս տարի ևս, Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ կամոքն Աստծո՝ ապրիլի 12-ին Մաշտոցի անվան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00:

Սուրբ Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00-ն:

Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու և Սուրբ Ավետարանի օրհնությանը բաժնեկից լինելու:

Արագածոտնի թեմ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր