«Ուժեղ Հայաստան»-ը ներկայացրել է ԱԺ ընտրություններում առաջին 36 թեկնածուների ցանկը          Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում       Հաստատվել են «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի առաջին 30 համարները    

09 ապր 2026 09:43

Մարզպետները գործի են անցել․ «Հրապարակ»

Մարզպետները գործի են անցել․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որ խաչակրաց արշավանք է հայտարարել մարզի դպրոցներում տարիներ շարունակ եղած փառքի անկյունների դեմ եւ անձամբ վերահսկում է դրանք հեռացնելու գործընթացը, ըստ մարզից ստացված տեղեկությունների՝ հընթացս սկսել է նաեւ նախընտրական ճնշումներ գործադրել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ։

Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր` կասկածելիները: Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա՝ հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների «հարցը»՝ կա՛մ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող, կա՛մ ազատի աշխատանքից։

Պատմում են, որ ոմանք, վախից դրդված, ասում են, թե ՔՊ են ընտրելու, եւ ներկայացնում են, որ իրենց կոլեկտիվներում էլ բացառապես իշխանամետներ են հավաքված: Իսկ եթե որեւէ միամիտ խոստովանում է, որ իր կոլեկտիվում հակաիշխանական տարրեր կան, մարզպետն անձամբ է որոշումներ կայացնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր