Դավիթ Մինասյանի վիճակը շատ վատ է, կրիտիկական է
Դավիթ Մինասյանի վիճակը շատ վատ է, կրիտիկական է։ Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը տանը, ստանալ լիարժեք բուժում։ Դավիթը մեղավոր չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սայիդա Պողոսյանը։ «Շատ վատ է Դավիթի վիճակը, այնպես չէ, որ անկողնուց վեր կացավ՝ կարող է գնալ ՔԿՀ»,-նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ նպատակ ունեն կանխելու դա։
Պողոսյանը, ով նստացույց է իրականացնում դատախազության մոտ, լիահույս է, որ կկարողանան ազդել իրավիճակի վրա, կարևոր է, որ շատ մարդ մոբիլիզացվի, կարևոր է, որ ընտանիքը, Դավիթը զգան, որ միայնակ չեն։
