Ռուսաստանի խոշոր քաղաքներում սահմանափակվել է բենզինի վաճառքը          Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ       ԱՄՆ-ը Հայաստանի հետ չի վարվում որպես իրավահավասար գործընկերոջ    

14 ապր 2026 15:22

Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի

Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվիԱռաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Արմավիր» նստավայրում այսօր` ապրիլի 14-ին, կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիատը: Այն նախագահում է դատավոր Արթուր Ադամյանը: Արշակ Սրբազանը խնդրեց դատարանին, որպեսզի իրեն դիմեն հոգևոր անունով:

Պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործը կարճվի:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները:

Դատախազ Ալիսա Բոյաջյանն ասաց, որ կան ռիսկեր, թե Արշակ Սրբազանը կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա և միջնորդեց, որպեսզի Սրբազանին կալանավորեն:

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ միջնորդեց, որպեսզի առհասարակ վերացվեն բոլոր խափանման միջոցները:

Այս պահին Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրված է վարչական հսկողություն խափանման միջոցը:

Դատավորը որոշեց խափանման միջոց վարչական հսկողությունը թողնել անփոփոխ:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 3-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր