Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն, վերջինն էլ բախվել է քարերին և կողաշրջվել, կա 6 վիրավոր    

15 ապր 2026 16:15

Եթե տեսնեք, մեր ցուցակում կան նաև ժամանակին ՔՊ-ին վստահած և հետո դուրս եկած մարդիկ

Եթե տեսնեք, մեր ցուցակում կան նաև ժամանակին ՔՊ-ին վստահած և հետո դուրս եկած մարդիկ«Ստի ու կեղծիքի չափաբաժինը գնալով մեծացնում է իշխանությունը։ Կա բարոյականության խնդիր. եթե կռիվ ունեք մեզ հետ՝ կռիվ տվեք, ինչո՞ւ եք կանանց հետ կռիվ անում։ Տղամարդկությունից են խոսում, թող մեր ուժեղ թիմի տղամարդկանց հետ կռիվ անեն։ Որևէ հանցակազմ պարունակող արարք թույլ չեն տվել ո՛չ Գոհարը, ո՛չ Վերժինեն։ Ընդամենը, իմ անձնական կարծիքով, դատարանը չէր կարող որևէ բան բաց թողնել և ընտրեց այդ տարբերակը։ Նրանք հասկացել են նաև, որ իրենց դեմ է լինելու կանանց կալանավորելն ու տնային կալանքում պահելը, այնպես որ իրենց շահերի շրջանակում են գործել։ Զանգովի արդարադատությունը դեռևս գործում է»։

Այս մասին դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, «ՀԷՑ»-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Անդրադառնալով իշխանավորների այն մեղադրանքներին, թե «Ուժեղ Հայաստանի» թիմը նախկին նախագահների թիմն է, Ղազինյանը նշեց.

«Եթե տեսնեք, մեր ցուցակում կան նաև ժամանակին ՔՊ-ին վստահած և հետո դուրս եկած մարդիկ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սամվել Կարապետյանը միասնության կողմնակից է։ Անկախ նրանից, թե որ իշխանության հետ է անձը աշխատել, եթե մաքուր է, խնդիրներ չունի, միանշանակ կարող է լինել մեր թիմում՝ ուժեղ Հայաստան կառուցելու գործում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր