Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է          Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ավտոքարշակի վրայից ընկել և մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվել       Ուժեղ Հայաստանում անձնական ավտոմեքենաների տեխզննումը չեղարկվելու է Կանադայի, Վրաստանի, Ռուսաստանի օրինակով    

15 ապր 2026 18:46

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Իրանի դեսպանին

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Իրանի դեսպանինԱյսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման եւ խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր