Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում․ 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ միասին ծեծել է 13-ամյա տղայի          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 18-ին       Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 ապր 2026 12:52

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում․ 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ միասին ծեծել է 13-ամյա տղայի

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում․ 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ միասին ծեծել է 13-ամյա տղայիԱպրիլի 17-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թոթովենցի փողոցում գտնվող թիվ 164 դպրոցում  վիճաբանություն է տեղի ունենում։

Մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։45-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 13-ամյա Վ․-ն, 42-ամյա Առնո Մ․-ն և 14-ամյա Ռ․-ն  հարվածներ են հասցրել 13-ամյա Հ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր