Իրանը մաhապատժի է ենթարկել Իսրայելի «Մոսսադ»-ի հետ կապված լրտեսական ցանցի անդամներին
Իրանի դատական իշխանությունների կողմից մահապատժի են ենթարկվել Իսրայելի արտաքին հետախուզական գործակալության՝ Մոսադի հետ կապված լրտեսական ցանցի անդամներ Մոհամմադ Մասում Շահին և Համեդ Վալիդին։Tasnim-ի տվյալներով՝ անձինք կապեր են հաստատել կիբերտարածության և Իրաքյան Քուրդիստան կատարած ուղևորությունների ընթացքում, որից հետո ահաբեկչական և հետապնդման գործողությունների համար վերապատրաստում անցնելուց հետո վերադարձել են Իրան։
Աղբյուրի տվյալներով՝ նրանք մարզվել են կարևոր օբյեկտների կոորդինատները նույնականացնելու և փոխանցելու, ինչպես նաև պայթուցիկ սարքեր պատրաստելու համար, և ստացել են միջոցներ կրիպտոարժույթի տեսքով։
