Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

20 ապր 2026 13:36

Ծեծկռտուք է եղել ավագ դպրոցի բակում, ծեծել են 17-ամյա տղային

Ծեծկռտուք է եղել ավագ դպրոցի բակում, ծեծել են 17-ամյա տղայինԱպրիլի 17-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 09։45-ի սահմաններում նախ դպրոցի բակում, այնուհետև կողային հատվածում նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ն և 16-ամյա Կ․ Հ․-ն անհիմն պատճառաբանությամբ վիճաբանել են 17-ամյա Տ․ Մ․-ի հետ, որի ժամանակ Ա. և Կ. Հ․-երը հարվածներ են հասցրել Տ.Մ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Ըստ տեղեկությունների՝ Տ.Մ․-ն, Ա. և Կ. Հ․-երը ծնողների հետ միասին ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր