Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

20 ապր 2026 19:27

Կապան-Խոտանան ճանապարհին «Suzuki» մակնիշի մեքենան գլորվել է հարակից ձորը

Կապան-Խոտանան ճանապարհին «Suzuki» մակնիշի մեքենան գլորվել է հարակից ձորըԱպրիլի 20-ին՝ ժամը 15։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության կարգախումբ։

Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շուրջ 100 մ գլորվել հարակից ձորը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն ու պարեկներն արգելափակված վարորդին դուրս են բերել արգելափակումից։ Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր