Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան, որտեղ, ըստ տեղեկությունների, նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնել է «IRNA» գործակալությունը:Աբաս Արաղչին Սանկտ Պետերբուրգ է ժամանել այսօր առավոտյան։
