Արագածոտնի մարզում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը          Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover» և «Honda» մոպեդ, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց       Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին    

02 մայիս 2026 16:27

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողներիԻրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալության՝ «Մոսադ»-ի համար լրտեսություն անելու մեջ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմի և «Մոսադ» հետախուզական գործակալության օգտին տեղեկատվական համագործակցության և լրտեսության մեջ մեղադրվող Յակուբ Քարիմպուրը և Նասեր Բեքրզադեն կախաղան են բարձրացվել՝ սահմանված ընթացակարգին համապատասխան երկրի Գերագույն դատարանի կողմից դատավճռի հաստատումից հետո»,-ասվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր