Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»          Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա․ «Հրապարակ»       ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ»    

29 մայիս 2026 11:54

Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության նկատմամբ մշտական վերահսկողություն է սահմանել

Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության նկատմամբ մշտական վերահսկողություն է սահմանելԻրանը Հորմուզի նեղուցով նավագնացության նկատմամբ վերահսկողություն է սահմանել մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հիմունքներով։ 

Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

«ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան ռազմաբազային հասցված պատասխան հարվածի մասին. Press TV

«ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտին. Reuters
«Այսօր Իրանն իրականացնում է նեղուցի կառավարումն իր սեփական կանոններին ու մեխանիզմներին համապատասխան։ Անշուշտ, Իրանի կողմից վերահսկողության սահմանումն ու կառավարման մեխանիզմների կիրառումը կրում են մշտական, այլ ոչ թե ժամանակավոր բնույթ»,- ասել է Ազիզին։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է «հրաժարվի պատրանքներից», թե Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ձեռնարկած քայլերը տեղային կամ կարճաժամկետ բնույթ ունեն։

«Տարածաշրջանի երկրները նույնպես պետք է ընդունեն այս իրողությունը և գործեն Իրանի կանոններին համապատասխան»,- հավելել է Ազիզին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր